Facebook սոցիալական ցանցի ամենատարեց օգտատիրոջ կոչումն է հավակնում ստանալ բրիտանացի 103 ամյա մի տատիկ` Լիլիան Լոուն (Lilian Lowe): Տարեց կինը Facebook-ի իր էջ է այցելում շաբաթական 2-3 անգամ, որպեսզի շփվի իր թոռների, ծոռների և բարեկամների հետ: Սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 1000 ընկեր:
Ամերիկյան Pew Research Center վերլուծական ընկերությունը հայտնում է, որ 2008 թվականի համեմատ Facebook-ում 55-75 տարեկան օգտատերերի թիվը ավելացել է կրկնակի անգամ:
0 коммент.:
Отправить комментарий